Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խորհրդարանը կողմ քվեարկեց «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին

Խորհրդարանը կողմ քվեարկեց «Մարտի 1»-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին
28.02.2018 | 00:35

Խորհրդարանը միաձայն կողմ քվեարկեց «Մարտի 1-2-ի իրադարձությունների» վերաբերյալ «Ելք» խմբակցության հայտարարության նախագիծն օրակարգում ընդգրկելու հարցին։ Նախագիծը պետաիրավական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել: Հայտարարության նախագծով «Ելքը» առաջարկում է ԱԺ-ին խստորեն դատապարտել «2008-ի նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ և ապօրինի ուժի գործադրումը, ինչպես նաև այդ դեպքերից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումն ու մեղադրական դատավճիռների կայացումը»։

Հայտարարության նախագծում նաև իրավապահներին ուղղված պահանջ կա՝ սեղմ ժամկետներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բացահայտել և խստագույն պատասխանատվության կանչել Մարտի 1-ի սպանությունների կազմակերպիչներին և անմիջական կատարողներին, խաղաղ ցուցարարների դեմ ապօրինի ուժ կիրառելու մեղավորներին»:

Դիտվել է՝ 2166

Մեկնաբանություններ